Jump to content

Թոմ և Ջերի. Ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ և Ջերի. Ֆիլմ
անգլ.՝ Tom and Jerry: The Movie
Изображение логотипа
ՏեսակTom and Jerry film? և մուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, կինոկատակերգություն և արկածային ֆիլմ
ԿերպարներԹոմ կատու
Հիմնված էԹոմն ու Ջերին
Շարքի մասն էlist of Tom and Jerry feature films?
ՌեժիսորPhil Roman?
ՍցենարիստDennis Marks?
ՀնչյունավորումՌիչարդ Քայնդ, Դանա Հիլ, Anndi McAfee?, Շառլոտա Ռեյ, Թոնի Ջեյ, Էդ Ջիլբերթ, David Lander?, Հենրի Գիբսոն, Ռիպ Նյուլոր, Սիդնի Լեսիք, Գրեգ Բյորսոն և Քեմ Քլարք
ՊրոդյուսերPhil Roman?
Գործադիր պրոդյուսերBill Schultz? և Hans Brockmann?
ԵրաժշտությունՀենրի Մանչինի
Երկիր ԱՄՆ և  Գերմանիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունTurner Entertainment, Warner Music Group, Film Roman? և Artisan Entertainment
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Miramax Films և Turner Pictures Worldwide?
Տևողություն81 րոպե
Շարքlist of Tom and Jerry feature films?
Թվականհոկտեմբերի 1, 1992[1]
warnerbros.com/movies/tom-and-jerry-willy-wonka-and-chocolate-factory/

«Թոմ և Ջերի։ Ֆիլմ» (անգլ.՝ Tom and Jerry: The Movie), ամերիկյան լիամետրաժ մանկական մուլտֆիլմ Թոմ և Ջերիի մասին։ Այս ֆիլմի մոտիվներով ստեղծվել է երկու խաղ, առաջինը՝ «Tom And Jerry: The Movie»-ը թողարկել են «Master System» և «Game Gear» ընկերությունները[2], իսկ երկրորդը առավել հայտնի է «Tom and Jerry: Frantic Antics» անունով՝ ստեղծված «Game Boy-ի» և «Sega Mega Drive-ի» կողմից։

Թոմը և Ջերին պատրաստվում են տեղափոխվել տնից, բայց չեն հասցնում մեքենայի հետևից։ Նրանց տունը քանդում են։ Նրանք երկար ժամանակ թափառում են, մինչև հանդիպում են մի որբ աղջկա՝ Ռոբին Սթարլինգի հետ։ Աղջիկը նրանց պատմում է, որ փախել է Տիբեթի գյուղերից մեկից։ Ըստ լուրերի՝ նրա հայրը մահացել էր տիբեթյան սարերում, իսկ մայրը մահացել էր, երբ աղջիկը եղել էր բոլորովին փոքր։ Հիմա Ռոբինն ապրում է իր Ֆիգգ հորաքրոջ հետ, որի մոտից էլ փախել է։ Հորաքույր Ֆիգգը Ռոբինին որդեգրել էր միայն փողերի պատճառով (Ռոբինի հայրը միլիարդատեր էր)։ Դրանում նրան օգնել էր Ռոբինի հոր նախկին փաստաբանը՝ Լիկբուտը, որն ամուսնացած էր հորաքույր Ֆիգգի հետ։ Ռոբինը, Թոմը և Ջերին վերադառնում են նրանց մոտ։ Բայց Ֆերդին՝ հորաքույր Ֆիգգի շունը, քարուքանդ էր արել խոհանոցը և ամբողջ մեղքը գցել նրանց վրա։

Հետո հորաքույր Ֆիգգը անսպասելի գրություն է ստանում. պարզվում է՝ իրականում Ռոբինի հայրը դեռ ողջ է և վերադառնում է տուն իր սեփական ինքնաթիռով։ Հորաքույր Ֆիգգը որոշում է այրել գրությունը, բայց Ջերին գողանում է այն, և Թոմի հետ գնում են Ռոբինի մոտ։ Բայց հորաքույր Ֆիգգը և Ֆերդինանդ շունը բռնում են նրանց ու ուղարկում անասնաբույժ և միևնույն ժամանակ տեղական շնորսորդ գլխավոր բժիշկ Էպլիչկի մոտ։ Թոմը, Ջերին և բուծարանում նրանց հանդիպած առաջին կենդանիները՝ Պագզի շունը և Ֆրենկի լուն փախչում են բուծարանից։ Թոմը և Ջերին վերադառնում են Ռոբինի մոտ և պատմում նրան հոր վերադառնալու մասին։ Երեքով նրանք փախչում են և վերադառնում կամրջի մոտ, որտեղ ծանոթացել էին։ Այդտեղ նրանք գտնում են փոքրիկ լաստանավ և հեռանում։ Նրանք քնում են, բայց անսպասելի ընկնում են նավի տակ, որը լաստանավը բաժանում է երկու մասի։

Արթնանալով իր քնասենյակում Ռոբինը հայտնաբերում է թութակի և նավաստու։ Պարզվում է, որ գտնվում է կապիտան Քիդի զվարճալիքների այգում։ Պարզվում է, որ թութակ-ձեռնոց Սկվոկը տիկնիկ է, որն ունի իր ինքնուրույն մտածողություն։ Այդ ժամանակ հորաքույր Ֆիգգը նշանակում է մեկ միլիոն պարգև Ռոբինին վերադարձնողին։ Հայտարարություններ են տպում կաթի փաթեթի վրա։ Այդպիսի մի շիշ արդեն լինում է նավապետ Քիդիի մոտ։ Սկվոկը ճանաչում է Ռոբինին և տեղեկացնում նավապետին այդ մասին։ Նավապետը զանգահարում է հորաքույր Ֆիգգին և կանչում նրան։ Թոմը և Ջերին նույնպես գտնում են հայտարարությամբ փաթեթը և Ռոբինի մեդալիոնը, որը նա կորցրել էր։

Նավապետը Քիդին Ռոբինին թողնում է սատանայի անիվի վրա, իսկ ինքը քնում է։ Թոմը և Ջերին գտնում են Ռոբինին և փորձում են նավապետին կարթով բռնել, բայց չի ստացվում։ Ռոբինն ամեն դեպքում փրկվում է անիվից, և նրանք նավակով հեռանում են։ Հորաքույր Ֆիգգը փորձում է նրանց բռնել։ Նա և Լիկբուտը կռահում են, թե որ ուղղությամբ է շարժվում փախած եռյակը։ Թոմը և Ջերին չեն հասցնում փրկել Ռոբինին։ Այնուհետև նրա խրճիթն այրվում է, բայց ընկերները օգնում են Ռոբինին դուրս գալ պարանի օգնությամբ։ Ֆերդինանդ շան պատճառով Ֆիգգը Լիկբուտի հետ տան պատշգամբից ընկնում են նավապետ Քիդիի կատերի մեջ, իսկ վերջինս, կորցնելով կառավարումը, հանցագործներին տանում է բանտի ուղղությամբ։ Եվ հանկարծ ուղղաթիռով հայտնվում է Ռոբինի հայրը, որը փրկում է նրան։ Թոմը և Ջերին տան փլատակների տակ են լինում, բայց պարզվում է՝ ողջ են։ Դրա հետ մեկտեղ Թոմը շատախոսում է, որ Ջերին նրա լավագույն ընկերն է, իսկ փոքրիկ Ջերին նրան համոզում է, որ թակարդ չդնի։ Նրանց քաջագործության մասին գրում են բոլոր թերթերում, իսկ նրանք մնում են ապրելու Ռոբինի տանը։ Բայց նրանց հաշտությունը երկար չի շարունակվում...

«Թոմ և Ջերի. ֆիլմ» մուլտֆիլմը թե՛ փորձառու քննադատների, թե՛ հանդիսատեսի կողմից ստացել է բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքի ցուցանիշներով մուլտֆիլմն ունեցել է -18% դրական կարծիքներ[3][4]։ Քննադատությունները հիմնականում կապված են եղել երաժշտական վատ համարների, ոչ որակյալ հնչունավորման, մռայլ և թույլ սցենարի հետ, որտեղ քիչ ուշադրություն է հատկացված գլխավոր հերոսներին։

Թոմի և Ջերիի մասին բնօրինակ մուլտֆիլմերի երկրպագուներին հինականում բարկացրել էր այն փաստը, որ ոչ միայն Թոմը և Ջերին ֆիլմի ամբողջ ընթացքում խոսում են, այլև իրար հետ ընկերանում են։ «Los Angeles Times»-ից Չարլզ Սոլոմոնը մուլտֆիլմն անվանել են ոչ յուրօրինակ՝ գտնելով դիսնեյյան «Ջրահարսը» և «Փրկարարները» մուլտֆիլմերի հետ նմանություններ։ Նա նաև նշել է երգերի ցածր որակը, քննադատել Ֆիլ Ռոմանի ռեժիսորական աշխատանքը[5]։

"The Washington Post"-ից Հել Հինսոնը դժգոհություն է հայտնել Թոմի և Ջերիի երկխոսությունների վերաբերյալ, և ասել, որ ձայնը «չի համընկնում կերպարներին»[6]։ Հինսոնը նաև նշել է, որ մուլտֆիլմի երաժշտական համարները «հեշտ են մոռացվում, քանի որ չափազանց կենսուրախ և աշխույժ են»։ Սակայն եղել են նաև որոշ դրական կարծիքներ։ «New York Times»-ից Վինսենթ Կենբին հավանություն է տվել Հենրի Մանչինիի երաժշտական նվագակցությանը, ինչպես նաև երգերին։ Նա ավելացրել է, որ «Թոմի և Ջերիի [կերպարները] հմայիչ են»[7][8]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Հենրի Մանչինին. 

# Անվանում Տևողություն
1. «All in How Much We Give» (Ստեֆանիա Միլս)  
2. «Friends to the End» (Էդ Գիլբերթ, Դեյվիդ Լանդեր, Ռիչարդ Քինդ, Դանա Հիլ)  
3. «What Do We Care? (The Alley Cats' song)»    
4. «God's Little Creatures» (Հենրի Գիբսոն)  
5. «(Money is Such) A Beautiful Word» (Շարլոթե Ռաե, Թոնի Ջայ)  
6. «I Miss You (Robyn's Song)» (Անդի Մքաֆե)  
7. «I've Done It All»    
8. «Theme from Tom and Jerry (Main title)»    
9. «Homeless»    
10. «We Meet Robyn»    
11. «Food Fight Polka»    
12. «Meet Dr. Applecheek»    
13. «Chase»    
14. «Escape from the Fire»    
15. «Finale (Friends to the End)»    
16. «Tom and Jerry Theme (Pop Version)»    

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. Andrew Louis (2015 թ․ նոյեմբերի 13). «TOM & JERRY - Evolution». Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  3. https://www.rottentomatoes.com/m/tom_and_jerry_the_movie/
  4. «Tom and Jerry – The Movie». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. http://articles.latimes.com/1993-07-30/entertainment/ca-18331_1_tom-jerry-cats
  6. https://www.washingtonpost.com/wp-srv/style/longterm/movies/videos/tomandjerryghinson_a0a83d.htm
  7. https://www.nytimes.com/movie/review?res=9F0CE3D91739F933A05754C0A965958260
  8. Canby, Vincent (1993 թ․ հուլիսի 30). «Movie Review – Tom & Jerry: The Movie». The New York Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ և Ջերի. Ֆիլմ» հոդվածին։